Մատչելիության հղումներ

Միջնորդները հաջորդ շաբաթ կայցելեն տարածաշրջան


ԱՄՆ - ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, Նյու Յորք, 27-ը սեպտեմբերի, 2013թ․

ԱՄՆ - ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, Նյու Յորք, 27-ը սեպտեմբերի, 2013թ․

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները եկող շաբաթ կայցելեն տարածաշրջան: Այդ մասին հաղորդում է APA գործակալությունը:

Ինչպես ադրբեջանական լրատվական գործակալությանը փոխանցել են Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատնից, ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքու կժամանի շաբաթասկզբին:

Այցի ընթացքում միջնորդները հանդիպումներ կունենան ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ և կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը:

Բաքվից համանախագահները կմեկնեն Երևան:

APA-ի վկայությամբ՝ այցի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելն է:

Ջեյմս Ուորլիքը վերջերս՝ հոկտեմբերի 21-ին էր կարճատև այցով եղել Ադրբեջանի մայրաքաղաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG