Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ընդունել է Լեֆորին


Էդվարդ Նալբանդյան և Ֆիլիպ Լեֆոր, արխիվ
Էդվարդ Նալբանդյան և Ֆիլիպ Լեֆոր, արխիվ
Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին են անդրադարձել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը երեկ երեկոյան Երևանում կայացած հանդիպման ժամանակ:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին է ներկայացրել Բաքու կատարած այցի արդյունքները:

Նախարար Նալբանդյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների վրա։

Ֆիլիպ Լեֆորը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG