Մատչելիության հղումներ

Սիրիայում ծայրահեղականները հայկական եկեղեցի են հրդեհել


Սիրիայում իսլամիստ ջիհադիստները կիրակի օրը հրդեհի են մատնել երկրի հյուսիում գտնվող Թել Աբյադ քաղաքի հայկական եկեղեցին: Այս մասին հաղորդում է AP լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Լոնդոնում գործող մարդու իրավունքների սիրիական հետազոտությունների կենտրոնին:

Հաղորդագրությունում նշում է, որ Ալ Ղաիդայի հետ կապ ունեցող իսլամիստ զինյալները իրենց կողմից գրաված բնակավայրերում պղծում և վնասում են քրիստոնեական սրբավայրերը: Ռաքայում նույնպես գրոհայինները երկու եկեղեցի են այրել, տապալել են գմբեթների խաչերը և դրանց փոխարեն տեղադրել գրոհայինների խմբերի խորհրդանիշերը՝ իսլամական սև պաստառներ:

Չնայած փոքրամասնությունների համայնքները փորձում էին չեզոք դիրք գրավել Սիրիայի քաղաքացիական պատերազմում, իսկ որոշ քրիստոնյաներ հանդես էին գալիս ընդդիմության նկատմամբ Ասադի բռնաճնշումների դեմ, սակայն Ասադի դեմ պայքարում իսլամական աճող հռետորաբանության և իսլամիստ ծայրահեղ գրոհայիններին ավելի մեծ տեղ տալու պատճառով փոքրամասնությունները գերադասում են պաշտպանել կառավարությանը, նշում է AP-ին:

Սիրիայի 23 միլիոն բնակչության շուրջ 10 տոկոսը քրիստոնյաներ են:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG