Մատչելիության հղումներ

Բոսֆորի նեղուցի տակ երկաթուղային թունել կգործի


Բանվորները աշխատում են Ստամբուլի ստորջրյա թունելում, ապրիլ, 2013թ․

Բանվորները աշխատում են Ստամբուլի ստորջրյա թունելում, ապրիլ, 2013թ․

Ստամբուլում այսօր բացվում է առաջին ստորջրյա երկաթուղային թունելը Բոսֆորի նեղուցի տակ, որը կապում է Եվրոպան և Ասիան:

Սպասվում է, որ նոր տրանսպորտային ուղուց օրական կօգտվի մոտ մեկուկես միլիոն ուղևոր:

Բացման արարողությանը ներկա կլինեն Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը և վարչապետ Ռեջեփ էրդողանը:

Թունելի ընդհանուր երկարությունը 13 կիլոմետր 600 մետր է, դրանից մոտ մեկուկես կիլոմետրը Բոսֆորի նեղուցի տակով է անցնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG