Մատչելիության հղումներ

Վարչապետը շնորհավորել է վրաց գործընկերոջը


Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը Երևանում, 17-ը հունվարի, 2013թ․
Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը Երևանում, 17-ը հունվարի, 2013թ․
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ այդ երկրում կայացած նախագահական ընտրություններում նրա գլխավորած «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլիի հաղթանակի կապակցությամբ:

Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Վստահ եմ, որ այս հաղթանակը նշանակալից գործոն կհանդիսանա եղբայրական Վրաստանի հետագա զարգացման ու նրա ժողովրդի բարգավաճման համար: Այն նաև նոր էջ կբացի մեր երկկողմ համագործակցության համար, որը խարսխված է հայ և վրաց ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ավանդույթների վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG