Մատչելիության հղումներ

Բանագնաց Բրահիմին այցելել է Դամասկոս


Միջազգային բանագնաց Լախդար Բրահիմի, արխիվ
Միջազգային բանագնաց Լախդար Բրահիմի, արխիվ
ՄԱԿ-ի և Արաբական լիգայի բանագնաց Լախդար Բրահիմին երեկ այցելել է Դամասկոս, որպեսզի աջակցություն գտնի հաջորդ ամիս Ժնևում նախանշված խաղաղության խորհրդաժողովի անցկացման համար՝ միտված Սիրիայում արդեն երկու տարուց ավելի շարունակվող քաղաքացիական պատերազմի դադարեցմանը:

Կիրակի օրը իսլամիստական 19 խմբավորումներ, որոնք պայքարում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ, հրաժարվեցին մասնակցել ժնևյան խորհրդաժողովին, հայտարարելով, թե ռեժիմի հետ բանակցելը դավաճանություն է, ինչը պետք է պատժվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG