Մատչելիության հղումներ

Մորնինգսթարը չի բացառում, որ Սարգսյանն ու Ալիևը կհանդիպեն մինչև տարեվերջ


Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում, 23-ը հունվարի, 2012թ․

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում, 23-ը հունվարի, 2012թ․

«Հուսով ենք, որ մինչև տարեվերջ տեղի կունենա Հայաստանի և Ադրեջանի նախագահների հանդիպումը», - «Թուրան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Նրա խոսքով՝ «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նոր մոտեցումներ կցուցաբերի, որոնք հնարավորություն կտան կարգավորման գործընթացը շարժել մեռյալ կետից»:

Ըստ դեսպանի՝ ամերիկացի համանախագահը ցանկանում է ակտիվացնել միջնորդական ջանքերը: «Նա նոր մոտեցումներ է ներդնում և նոր վերաբերմունք է ցուցաբերում հարցի լուծմանը: Ես դրա ականատեսը դարձա Ուորլիքի՝ Ադրբեջանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ բանակցությունների ժամանակ», - նշել է Մորնինգսթարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG