Մատչելիության հղումներ

Ադրբեջանի բանակի ենթասպա է զոհվել


Անցած շաբաթ օրը «ճակատային գծի» Թերթերի ուղղությունում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի ենթասպա 23-ամյա Այդին Աբդուլաևը: Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ պնդելով, որ զինծառայողը զոհվել է հայկական կողմից արձակված կրակոցից:

Հիշեցնենք՝ անցած շաբաթ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Հայաստանի Տավուշի մարզի Բերդ - Իջևան ավտոճանապարհով ընթացող մեքենաների վրա, ինչի հետևանքով զոհվել է 19-ամյա զինվոր Գարիկ Պողոսյանը, ևս երեք զինվորներ վիրավորվել են:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «հակառակորդի այս հանցավոր քայլը անպատասխան չի մնա և հերթական անգամ այս սադրանքի պատասխանատվությունը կմնա սանձազերծողի վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG