Մատչելիության հղումներ

Կոմպոզիտորները համագումարում ոչ մի հարցում ընդհանուր հայտարարի չեկան


Կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամները վաղը կընտրեն իրենց նոր նախագահին, ու այդ առիթով այսօր համագումար էին հրավիրել:

Համագումարի անցկացման վայր էր ընտրվել «Արամ Խաչատրյան» համերգասրահը, սակայն անգամ մինչև համագումարը կազմակերպված համերգը համերաշխության մթնոլորտ չստեղծեին միջոցառումն իրականացնելու համար: Ոչ մի հարցում ընդհանուր հայտարար չկարողանալով գտնել, Միության անդամները հերթական անգամ չթաքցրեցին, որ դժգոհ են Միության աշխատանքներից և ղեկավարից` Ռոբերտ Ամիրխանյանից:

Ամիրխանյանն իր ելույթը սկսեց կոչով՝ չտապալել այսօրվա համագումարը, քանի որ ներկայիս վիճակը միայն դա է ենթադրում: Նա կոչ արեց ներկաներին, մասնավորապես նրանց, ովքեր իր աշխատանքի մեջ միայն վատն են տեսնում, մտածել Միության ապագայի մասին, կարծիք հայտնելով, որ ներկայիս քաշքշուկը միայն ազդում է կառույցի հեղինակության վրա: Նա նաև ասաց, թե եթե կան մարդիկ, ովքեր ունեն ավելի լավ ծրագրեր, թող ընտրեն նրանց:

«Ինչո՞ւ են մարդիկ, ովքեր Միությանն անդամ չեն, պղտորում մթնոլորտը»,- հարց բարձրացրեց Ամիրխանյանը: Դահլիճից արձագանքեցին, թե դա ընդամենը Ամիրխանայի ցանկությունն է, ինչից վրդովված Ամիրխանյանը ձեռքը սեղանին հարվածեց:

Այսօրվա համագումարի ընթացքում ֆինանսական հաշվետվություն ներկայացվեց նախորդ տարիների վերաբերյալ: Հաշվետվությունից հետո ելույթ ունենալու ցանկություն հայտնեց այս ընտրություններում ընդդիմադիր թևը ներկայացնող կամոպոզտոր Արամ Սաթյանի լիազորված փաստաբան Կարեն Մանուչարյանը, սակայն վերջինս խոսքի իրավունք չտրվեց:

Ռոբերտ Ամիրխանյանի միակ մրցակից կոմպոզիտոր Արամ Սաթյանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն էր այս համագումարի նպատակը: Նա պատասխանեց. - «Մի անգամ ևս մենք ուզում ենք կամաց-կամաց մեր Հայաստանում հաղթի արդարությունը: Արդեն գալիս է նոր սերունդ, որը մեզանից պահանջելու է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG