Մատչելիության հղումներ

Բրազիլիայում կրկին բողոքում են տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ


Բրազիլիայում տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ խաղաղ երթը վերաճել է անկարգությունների:

Անարխիստական կազմակերպության մի քանի հարյուր անդամներ մտել են Սան Պաուլո քաղաքի ավտոկայան, այրել են կայանված ավտոբուսները և ջարդել են բանկոմատները: Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ և ձերբակալել է մի քանի տասնյակ ցուցարարների, առնվազն մեկ ոստիկան վիրավորվել է:

Բողոքի ցույցերը Բրազիլիայի քաղաքներում սկսվեցին այս ամառ, երբ իշխանությունները հայտարարեցին ուղեվարձի բարձրացումների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG