Մատչելիության հղումներ

Այսօր Չեխիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ և վերջին օրն է:

Հարցումների համաձայն` առջևում է ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, սակայն վերլուծաբանները կարծում են, որ այս կուսակցությունը չի կարողանա ստանալ խորհրդարանի մեծամասնությունը և հնարավոր է ընտրություններից հետո փորձի կոալիցիա ձևավորել այլ կուսակցությունների հետ: Ամենահավանականն այս դեպքում համարվում են կոմունիստները:

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակեցին այն բանից հետո, երբ կոռուպցիոն սկանդալի պատճառով երկրի վարչապետ Պետր Նեչասը հրաժարական տվեց, իսկ խորհրդարանը ցրվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG