Մատչելիության հղումներ

logo-print

ՀԱԿ վարչության նիստում քննարկվել են հիմնականում կազմակերպչական հարցեր


ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյան, արխիվ

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյան, արխիվ

Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության նիստ, որը վարել է Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Կուսակցության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, նիստում քննարկվել են կուսակցության տարածքային կառույցների կազմավորման գործընթացին, երիտասարդական միության առաջիկա համագումարին առնչվող հարցեր:

Վարչությունը լսել է Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի հաղորդումը Եվրոպայի լիբերալների դաշինքի` նոյեմբերի 28-30-ը Լոնդոնում կայանալիք համագումարին Կոնգրեսի պատվիրակության մասնակցության վերաբերյալ:

Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ներկայացրել է ԱԺ խմբակցության գործունեությունը և առաջիկա անելիքները` կապված օրինագծերի, կառավարությանն ուղղվող հարցապնդումների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG