Մատչելիության հղումներ

logo-print

Կադրային փոփոխություններ դատախազությունում


Հայաստան -- ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, արխիվ

Հայաստան -- ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, արխիվ

Գլխավոր դատախազի հրամաններով` Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Էդուարդ Անդրիկյանը և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հմայակ Զաքոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից` սեփական դիմումների համաձայն:

ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Խաչատրյանը` ազատվելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնից։

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի նշանակումից հետո դատախազությունում աշխատանքից ազատվել են արդեն շուրջ մեկ տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հայաստանի գլխավոր դատախազությունը, սակայն, անհիմն է որակում դատախազությունում կադրային ջարդի մասին մամուլում հրապարակված մեկնաբանությունները և «անհարկի շահարկումները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG