Մատչելիության հղումներ

NSA-ը հերքում է հաքերային հարձակման ենթարկվելու մասին լուրերը


ԱՄՆ -- NSA-ի կենտրոնակայանը Մերիլենդ նահանգում, Ֆորտ Միդում, արխիվ

ԱՄՆ -- NSA-ի կենտրոնակայանը Մերիլենդ նահանգում, Ֆորտ Միդում, արխիվ

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (NSA) վեբկայքը մի քանի ժամ անհասանելի մնալուց հետո վերականգնվել է:

Գործակալությունը, որի անունը կապվում է ԱՄՆ իշխանությունների կողմից ինտերնետ օգտագործողների նկատմամբ լայնամասշտաբ վերահսկողություն իրականացնելու հետ, հերքել է տեղեկությունները, թե nsa.gov վեբկայքը ենթարկվել է հաքերային հարձակման: Գործակալությունը հայտարարել է, թե կայքը չի գործել համակարգի թարմացման ժամանակ տեղի ունեցած ծրագրային սխալի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG