Մատչելիության հղումներ

logo-print

ՄՄ-ին միանալու Հայաստանի որոշումը «ազատ ընտրություն չէր»


Լիտվայի նախագահ նախագահ Դալիա Գրիբաուսկայտե

Լիտվայի նախագահ նախագահ Դալիա Գրիբաուսկայտե

Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովը հյուրընկալող երկրի՝ Լիտվայի նախագահ նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի գնահատմամբ, Մաքսային միությանը միանալու՝ Հայաստանի ընտրությունը «ազատ ընտրություն չէր»:

«Անշուշտ, ցավալի է, քանի որ Հայաստանը շատ լավ առաջընթաց էր արձանագրում բարեփոխումների հարցում և ըստ էության՝ պատրաստ էր նախաստորագրել Ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Սակայն վերջին պահին հայերը չկարողացան դիմակայել ճնշումներին։ Ափսոս, որ Հայաստանը ստիպված էր այլ որոշում կայացնել։ Դա ազատ ընտրություն չէր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Գրիբուսկայտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG