Մատչելիության հղումներ

Համագործակցության համաձայնագիր Երևանի և Մարսելի միջև


Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը երեկ ստորագրել են Երևան - Մարսել համագործակցության համաձայնագիր, որով կողմերը պարտավորվել են խորացնել և ամրապնդել հարաբերությունները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ սույն համաձայնագրի ստորագրումը, ըստ էության, դեռևս 1992 թվականին ստորագրված ու 2001 և 2007 թվականներին վերակնքված համագործակցության համաձայնագրի շարունակականության ապահովման նպատակ ունի:

«Այսօր մենք ստորագրեցինք համագործակցության նոր համաձայնագիր, որով նոր սկիզբ կդնենք նաև մեր փոխգործակցությանն ու է՛լ ավելի կսերտացնենք մեր երկու ժողովուրդների միջև առկա բարեկամությանը», - փաստաթղթի ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո ասել է, մասնավորապես, Մարսելի քաղաքապետը:

«Արդեն 21 տարի է, ինչ Երևանն ու Մարսելը համագործակցում են, և արդեն ունենք արդյունքներ ոչ միայն խոսքերով, այլև փաստերով», - իր հերթին, հայտարարել է Երևանի քաղաքապետը՝ շնորհակալություն հայտնելով նաև Մարսելի հայ համայնքին, որը մեծ դերակատարում ունի երկու քաղաքների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների զարգացման գործում:

«Այս համաձայնագրով ավելի կամրապնդվի նաև երկու ժողովուրդների միջև առկա դարավոր բարեկամությունը», - ասել է Տարոն Մարգարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG