Մատչելիության հղումներ

Գազատարի պայթյունի հետևանքով Դամասկոսը հոսանքազրկվել է


Հոսանքազրկված Դամասկոսը և գազատարի պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը, 23-ը հոկտեմբերի, 2013թ․

Հոսանքազրկված Դամասկոսը և գազատարի պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը, 23-ը հոկտեմբերի, 2013թ․

Դամասկոսի օդանավակայանի մոտ գազատար խողովակ է պայթել, ինչի հետևանքով Սիրիայի մայրաքաղաքը հոսանքազրկվել է:

Սիրիայի էլեկտրաէներգիայի նախարարը ահաբեկչություն է որակել տեղի ունեցածը: Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» ընդդիմադիր հասարակական կազմակերպության ղեկավարն էլ հայտարարել է, որ գազատարի պայթյունը սիրիական կառավարական ուժերի և ապստամբների միջև բախման հետևանք է:

Հիշյալ կազմակերպության տվյալներով՝ 2011 թվականից մինչ օրս Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG