Մատչելիության հղումներ

Կոսովոյում ապրող 15-ամյա գնչուհի Լեոնարդա Դիբրանին, որին արտաքսել էին Ֆրանսիայից, մտադիր է վերադառնալ Ֆրանսիա:

Դիբրանիի արտաքսումը Փարիզում և Ֆրանսիայի այլ բնակավայրերում հազարավոր դպրոցականների բողոքի պատճառ էր դարձել: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել էր, որ աղջիկը կարող է վերադառնալ Ֆրանսիա՝ շարունակելու ուսումը, սակայն ընտանիքի վերադարձը բացառել էր:

Դիբրանին նախ հրաժարվել էր առանց ընտանիքի վերադառնալ Ֆրանսիա, ապա հայտարարել, որ կգնա առանց ծնողների, եթե իրեն Ֆրանսիայում խնամող լինի:

Հիշեցնենք՝ օրերի տարբերությամբ Ֆրանսիայից արտաքսել էին նաև Փարիզում սովորող հայազգի ուսանող 19-ամյա Խաչիկ Խաչատրյանին: Բողոքի ակցիաները նաև ի պաշտպանություն Խաչիկի էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG