Մատչելիության հղումներ

Շվեդիայի և Լեհաստանի ԱԳ նախարարները այցելեցին Թբիլիսի


Բիձինա Իվանիշվիլին, Կարլ Բիլդտը (աջից) և Ռադոսլավ Սիկորսկին Թբիլիսում համատեղ ասուլիսի ժամանակ, 23-ը հոկտեմբերի, 2013թ․
Բիձինա Իվանիշվիլին, Կարլ Բիլդտը (աջից) և Ռադոսլավ Սիկորսկին Թբիլիսում համատեղ ասուլիսի ժամանակ, 23-ը հոկտեմբերի, 2013թ․
Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովին ընդառաջ Եվրամիության երկու պաշտոնյաներ՝ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը և նրա լեհ պաշտոնակից Ռադոսլավ Սիկորսկին երեկ Թբիլիսիում բանակցություններ են վարել Վրաստանի իշխանությունների հետ:

Եվրամիության պաշտոնյաները վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին հորդորել են հարգել օրենքը և խուսափել քաղաքական վրեժից:

Վրաստանի նախագահ Միխել Սաակաշվիլիի շատ դաշնակիցներ ու գործընկերներ ձերբակալվեցին 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պարտությունից հետո:

Եվրամիության նախարարների հետ բանակցություններից հետո Իվանիշվիլին ասել է, որ պետք է լինի քիչ վրեժ ու ագրեսիա և շատ ներողամտություն ու համաձայնություն:

Երեքշաբթի օրը Վրաստանի վարչապետը հայտարարել էր, թե հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններից հետո Սաակաշվիլին կարող է իրավական խնդիրներ ունենալ՝ կապված շատ դեպքերի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG