Մատչելիության հղումներ

logo-print

Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Բրյուսել


Վարչապետ Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-24-ը աշխատանքային այցով կմեկնի Բելգիա՝ Բրյուսելում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին:

Այցի շրջանակում նախատեսվում է պայմանագրի ստորագրում Հայաստանի կառավարության և էկոնոմիկայի նախարարության և «Գլոբալ Մեդիքալ Սոլուշնս» փակ բաժնետիրական ընկերության միջև:

Կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Զաքարյանը, Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG