Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պաշտպանում է անօդաչու թռչող սարքերի կիրառումը


Ամերիկյան օդուժի MQ-1 Predator անօդաչու թռչող սարքը

Ամերիկյան օդուժի MQ-1 Predator անօդաչու թռչող սարքը

Միացյալ Նահանգները պաշտպանել է անօդաչու թռչող սարքերի կիրառումը հակաահաբեկչական գործողություններում և հերքել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների պնդումները, թե դա միջազգային իրավունքի խախտում է:

Նման պնդումներով հանդես են եկել հայտնի իրավապաշտպան կազմակերպություններ Amnesty International-ն ու Human Rights Watch-ը՝ ուսումնասիրելով անօդաչու թռչող սարքերի կիրառումը Պակիստանում ու Եմենում:

Վաշինգտոն այցելած Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը հայտարարել էր, թե պետք է վերջ տալ անօդաչու թռչող սարքերի կիրառմանը, քանի որ դրանք խախտել են իր երկրի տարածքային ամբողջականությունը:

Ըստ իրավապաշտպան ակտիվիստների, 2004 թվականից ի վեր ավելի քան 300 անօդաչու թռչող սարքերի ռմբահարումների հետևանքով Պակիստանում զոհվել է մոտ 200 մարդ, այդ թվում՝ «Թալիբան»-ի և «Ալ-Ղաիդա»-ի առաջնորդներ:

Այսօր նախատեսվում է Պակիստանի վարչապետի հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG