Մատչելիության հղումներ

Ալիևը փոխեց պաշտպանության նախարարին


Իլհամ Ալիևը և Սաֆար Աբիևը Բաքվում զորահանդեսի ժամանակ, արխիվ

Իլհամ Ալիևը և Սաֆար Աբիևը Բաքվում զորահանդեսի ժամանակ, արխիվ

Անցած շաբաթավերջին երկրի ղեկը երրորդ ժամկետով ստանձնած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ստորագրել է նոր կառավարության կազմի մասին փաստաթուղթը:

Կառավարությունը գլխավորելու է նախկին վարչապետ Արթուր Ռասիզադեն, երկար տարիներ պաշտոնավարած պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին կփոխարինի Զաքիր Հասանովը, որը ներքին գործերի նախարարության պաշտոնյա էր:

Անկախ ու ընդդիմադիր մամուլը հաճախ է քննադատել Աբիևին` բանակում կաշառակերության ու զինակոչիկների մահվան դեպքերի աճի համար:

Աբիևին փոխարինած Հասանովը ղեկավարել է մի ստորաբաժանում, որը պատասխանատու է եղել հասարակական կարգի պահանման համար, ճնշել է զանգվածային բողոքի ակցիաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG