Մատչելիության հղումներ

Առաջարկվում է խստացնել Ռուսաստանում ժամանակավոր կեցության կարգը


Ռուսաստան - Ոստիկանները ենթադրյալ ապօրինի միգրանտների են ձերբակալել Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում, 14-ը հոկտեմբերի, 2013թ․

Ռուսաստան - Ոստիկանները ենթադրյալ ապօրինի միգրանտների են ձերբակալել Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում, 14-ը հոկտեմբերի, 2013թ․

Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարը ժամանակավոր կեցության նոր կարգ է առաջարկում ԱՊՀ-ի երկրներից ժամանածների համար:

Կոնստանտին Ռամադանովսկին ասել է, որ նոր կարգով ԱՊՀ-ի երկրների քաղաքացիները կարող են Ռուսաստան մուտք գործելով մնալ այդտեղ առավելագույնը 90 օր, իսկ հաջորդ 90 օրերի ընթացքում իրավունք չեն ունենա գտնվել երկրում:

Գործող կարգով՝ ԱՊՀ-ի երկրի քաղաքացին կարող է 90 օր մնալուց հետո մեկ օրով դուրս գալ Ռուսաստանի տարածքից, ապա վերադառնալ: Դա, ըստ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի, նպաստում է, որպեսզի գործատուները աշխատանքի վերցնեն ներգաղթյալներին առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպումների:

Դաշնային միգրացիոն ծառայության տվյալներով՝ այսօր Ռուսաստանում ավելի քան 11 միլիոն ներգաղթյալ կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG