Մատչելիության հղումներ

logo-print

Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան կանադական քաղաքում


Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի և տեղեկատվության վարչության

Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի և տեղեկատվության վարչության

Կանադական Լավալ քաղաքում (Քվեբեք նահանգ) բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: «Հույս» (l'Espoir) կոչվող հուշարձանը հեղինակել է կանադահայ ճանաչված քանդակագործ Արտո Չաքմաքչյանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ կիրակի օրը հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել և ելույթներով են հանդես եկել բարձրաստիճան հյուրեր Լավալի քաղաքային, Քվեբեքի նահանգային և Կանադայի դաշնային պետական մարմիններից:

Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը իր ելույթում ընդգծել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը` որպես մարդկության դեմ նմանատիպ ոճիրների կանխման կարևորագույն քայլ:

Դեսպանը ողջունել է Լավալի քաղաքական իշխանությունների՝ հուշակոթող հիմնադրելու կամքը, ինչպես նաև կարևորել հայկական համայնքի կատարած հսկայական աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG