Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը այցելեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր


Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի և տեղեկատվության վարչության
Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի և տեղեկատվության վարչության
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի ղեկավար Յուրի Ֆեդոտովը երեկ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:

Յուրի Ֆեդոտովը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացել է ցեղասպանությունը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին:

Հյուրը գրառում է կատարել պաշտոնական այցելությունների հուշամատյանում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նույն օրը հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG