Մատչելիության հղումներ

logo-print

Նազարբաև․ «Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի հետ կապերի ընդլայնմամբ»


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև, արխիվ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև, արխիվ

Ղազախստանը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանը՝ շահագրգռված լինելով երկկողմ առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար կապերի խորացմամբ և ընդլայնմամբ: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ երեկ իր Ակորդա նստավայրում ընդունելով երկրում Հայաստանի դեսպան Արա Սահակյանի հավատարմագրերը:

Նազարբաևն ընդգծել է, որ Հայաստանի հետաքրքրությունը Մաքսային միության շրջանակներում ինտեգրման նկատմամբ կդառնա լրացուցիչ խթան երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, արարողության ավարտին հանդես գալով ղազախստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև` Արա Սահակյանը վերահաստատել է նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ղազախստանի նախագահին ուղղված Հայաստան այցելելու հրավերը, կարևորել է իր առաքելության ընթացքում հայ - ղազախական քաղաքական և տնտեսական կապերի աշխուժացումը:

Դեսպանի խոսքերով՝ հոկտեմբերի 24-25-ը Հայաստանում հրավիրված Հայ - ղազախական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստում նախանշված որոշումների ընդունումը նոր խթան կհաղորդի երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանը:

Սահակյանը նշել է, որ Ղազախստանի հետ Հայաստանը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG