Մատչելիության հղումներ

logo-print

«Արմավիայի» նախկին աշխատակիցները փորձում են դատական կարգով ստանալ իրենց գումարները


Նախկին բորտուղեկցորդ Արսեն Սարիբեկյանը «Արմավիայի» ավիաընկերության այն 23 նախկին աշխատակիցներից է, որոնք այսօր դատարանի միջոցով փորձում են նախկին ավիաընկերությունից ստանալ իրենց պարտք մնացած գումարները:

«Ինձ մնում է, որ վճարեն մարտ ամսվա աշխատավարձ և վերջնահաշվարկ ըստ իրենց հաշվարկների, բայց այնտեղ կան շատ խախտումներ հաշվարկների մեջ, որին մենք դեռ կանդրադառնանք դատական հայցով», - նշեց նա, - «Մենք դիմել ենք դատարան մեր օրապահիկները ստանալու համար, որը մոտավորապես կազմում է ամեն անձին 500 հազար դրամի կարգի, որը որը չի տրվել 2010 թվականից ի վեր»:

Ըստ Արսեն Սարիբեկյանի, օրապահիկների հարցով դատական երկու նիստ է եղել: Առաջին նիստին «Արմավիան» չի ներկայացել, իսկ երկրորդ նիստին գրություն է ուղարկել դատարան, խնդրանքով, որ դատը հետաձգեն, քանի որ ընկերության կենտրոնական գրասենյակը «Զվարթնոցից» տեղափոխվել է Սախարովի անվան հրապարակ և խնդրո առարկա փաստաթղթերը կորել են:

2003 թվականի ապրիլի 15-ից «Հայկական ավիաուղներ» փակ բաժնետիրական ընկերությունը դադարեցրեց իր գործունեությունը, սնանկ ճանաչվեց ու լուծարվեց: Այդ ժամանակ «Հայկական ավիաուղիներին» փոխարինեց «Արմավիա» ավիաընկերությունը, որի հետ Հայաստանի կառավարությունը 10 տարվա պայմանագիր կնքեց: Այս տարի գարնանը «Արմավիան» հայտարարեց, որ դադարեցնում է թռիչքները: Պարզվեց, որ անցած մի քանի տարիների ընթացքում ընկերությունը հսկայական պարտքեր է կուտակել: Չնայած հսկայական պարտքերին, այս պահին հստակ չէ, պատրաստվո՞ւմ է «Արմավիան» դիմել սնանկացման հարցով դատարան, թե՞ ոչ: Մեր հարցին ի պատասխան ընկերությունից ասացին, որ այս պահին զբաղված են աշխատավարձերի պարտքը մարելով: Որոշ տվյալներով «Արմավիայի» աշխատավարձերի պարտքը կազմում է 100 միլիոն դրամ, իսկ Հայաստանի պետբյուջեին ավիաընկերության պարտքը ամիսներ առաջ կազմում էր 24.3 միլիարդ դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG