Մատչելիության հղումներ

logo-print

Պուտին. ազգամիջյան խնդիրներով պետք է զբաղվեն տեղի իշխանությունները


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք, որը ազգամիջյան հարաբերությունների պատասխանատվությունը դնում է տեղի` մարզային ու քաղաքային իշխանությունների վրա: Այդ մասին հայտնել է Կրեմլի պաշտոնաան կայքէջը:

Փաստորեն այսուհետև տեղական իշխանությունները պատասխանատվության են ենթարկվելու, եթե իրենց քաղաքում կամ մարզում ազգամիջյան խնդիրներ ծագեն: Տեղական պաշտոնյաները պետք է միջկրոնական և ազգամիջյան համաձայնությունն ամրապնդող միջոցառումներ ձեռնարկեն, ապահովեն ներգաղթյալների սոցիալ-մշակութային ադապտացիան:

Ելույթ ունենալով Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստում` Ռուսաստանի նախագահը առաջին անգամ անդրադարձել է Բիրյուլյովոյում տեղի ունեցած անկարգություններին` նշելով, որ տեղի բնակիչների դժգոհությունը կուտակվել է տարիներով, իսկ քաղաքի իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG