Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյանը «չի գտնվել շահերի բախման իրավիճակում»


Տարոն Մարգարյան
Տարոն Մարգարյան
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում հաստատել է եզրակացությունը այն մասին, որ ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելիս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի գտնվել շահերի բախման իրավիճակում: Այդ մասին այսօր հայտնում է «Թրանսփարենսի ինթենեյշնլ»-ը:

Հակակոռուպցիոն կենտրոնը հուլիսի 26-ին էր դիմում ներկայացրել հանձնաժողով` Մարգարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի և դրանց վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների համադրման, ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելու մասին որոշումը կայացնելիս անձնական բիզնես շահերով առաջնորդվելու, շահերի բախման իրավիճակում գտնվելու կամ նման ռիսկի առկայության, ինչպես նաև ներդրումները կառավարելիս պաշտոնական դիրքը և լիազորություններն օգտագործելու հնարավոր դեպքերը բացահայտելու նպատակով՝ վկայակոչելով լրատվամիջոցների հրապարակումները:

Հանձնաժողովը համարում է, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված ապացույցները, այդ թվում՝ քաղաքապետի բացատրությունը հիմք չեն տալիս եզրակացնելու, որ Տարոն Մարգարյանը կամ նրան փոխկապակցված անձինք հանդիսանում են փոխադրումներ իրականացնելու լիզենցիա ունեցող կազմակերպություններից որևէ մեկի սեփականատեր կամ մասնակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG