Մատչելիության հղումներ

Հավաքականի ֆուտբոլիստները Մինասյանին խնդրում են վերանայել որոշումը


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ժիլինայում Սլովակիայի հետ հանդիպումից առաջ, 6-ը սեպտեմբերի, 2011թ․
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ժիլինայում Սլովակիայի հետ հանդիպումից առաջ, 6-ը սեպտեմբերի, 2011թ․
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները նամակով դիմել են Վարդան Մինասյանին՝ խնդրելով վերանայել իր որոշումը, վերադառնալ և շարունակել գլխավորել ազգային հավաքականը:

«Մենք իհարկե հարգում ենք Վարդան Մինասյանի որոշումը, բայց կուզենայինք, որ Վարդան Մինասյանը հրաժարվեր իր որոշումից», - ասված է ֆուտբոլիստների նամակում, որը հրապարակված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջում:

«Չորս տարի մենք դժվար ճանապարհ ենք անցել Վարդան Մինասյանի հետ, կարողացել ենք ստեղծել համերաշխ թիմ, լինել միասնական ու պայքարել մեր թիմի հաղթանակների համար ու ուրախացնել մեր երկրպագուներին: Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեր թիմում ստեղծվել է լավ մթնոլորտ, մարդկային լավ հարաբերություններ: Մենք նաև պրոֆեսիոնալ լավ ճանապարհ ենք անցել Վարդան Մինասյանի հետ և կուզենայինք շարունակելով մեր աշխատանքը միասին, նոր ընտրական փուլում միասին նվաճել եզրափակիչի ուղեգիրը», - գրում են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները:

«Մենք խնդրում ենք, որ Վարդան Մինասյանը վերանայի իր որոշումը և շարունակի գլխավորել մեր թիմը: Մենք սպասում ենք մեր գլխավոր մարզչի որոշմանը», - ասված է նամակում:

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը որոշել է չերկարաձգել իր պայմանագիրը, որի ժամկետը լրանում է հոկտեմբերի 31-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG