Մատչելիության հղումներ

Նախագահը ակնկալում է ԵԽ-ի աջակցությունը սահմանադրական բարեփոխումներին


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա պետության և հասարակության արդիականացմանն ուղղված բարեփոխումների գործընթացը շարունակելու և է՛լ ավելի խորացնելու Հայաստանի հանձնառությունն է վերահաստատել նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սարգսյանը հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդը, մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովն իր աջակցությունը կբերի Հայաստանի Սահմանադրության բարեփոխումների գործընթացին:

Հանդիպման մասնակիցները զրուցել են Եվրախորհրդի օրակարգի, Հայաստան - Եվրամիություն համագործակցության զարգացման, տարածաշրջանային խնդիրների, Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների ընթացքի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

Յագլանդը Երևանում է Եվրախորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում հոկտեմբերի 21-22-ը անցկացվող «Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG