Մատչելիության հղումներ

logo-print

Ավտովթարի հետևանքով զոհվել է դերասան Երվանդ Ենգիբարյանը


Լուսանկարը՝ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջի

Լուսանկարը՝ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջի

Երեքշաբթի վաղ առավոտյան տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Երվանդ Ենգիբարյանը:

Մայրաքաղաքի Մյասնիկյանի պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի, տուժածների և փրկարարների օգնության անհրաժեշտության մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է այսօր ժամը 4.56: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը, փոխանցում է նախարարության պաշտոնական կայքէջը:

«Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում՝ «Վալենսիա» ՍՊԸ-ի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 27 OS 077 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է սյանը և շրջվել, ինչի հետևանքով 1983 թվականին ծնված Ե. Ե.-ն տեղում զոհվել է: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկաններն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1979 թվականին ծնված Մ. Ս.-ին, ով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին», - ասված է հաղորդագրությունում:

Պատահարի վերաբերյալ Ոստիկանության տարածած հաղորդագրությունում զոհվածի անուն-ազգանունը հրապարակված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG