Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին պաշտոնը կթողնի մինչև նոյեմբերի 24-ը


Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիի իր առանձնատանը հարցազրույց է տալիս France-Presse-ին, 20-ը հոկտեմբերի, 2013թ․
Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիի իր առանձնատանը հարցազրույց է տալիս France-Presse-ին, 20-ը հոկտեմբերի, 2013թ․
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին France-Presse լրատվական գործակալությանը տված հարցազրույցում վերահաստատել է, որ նախագահական ընտրություններից շատ չանցած թողնելու է պաշտոնը:

Նա ասել է, որ պատրաստվում է հրաժարական տալ նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում և վարչապետի պաշտոնից կհեռանա մինչև նոյեմբերի 24-ը:

Նախագահական ընտրությունները Վրաստանում նշանակված են հոկտեմբերի 27-ին:

Իվանիշվիլին հերքել է պնդումները, թե հրաժարականից հետո կառավարելու է երկիրը «կուլիսների հետևից»: «Ո՞րը կլինի կուլիսների հետևից իմ կառավարելու իմաստը: Չեմ պատրաստվում գործել կուլիսների հետևից», - ասել է նա:

Վրաստանի վարչապետը հայտարարել է նաև, որ գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «քաղաքական դիակ» է և այլևս երբեք չի կարող քաղաքական կարիերա ունենալ իր երկրում:

«Իմ կարծիքով՝ Սաակաշվիլիին պետք է շատ հարցերի պատասխանի, այդ իսկ պատճառով գոյություն ունի մեծ հավանականություն, որ նա կհարցաքննվի», - ասել է Բիձինա Իվանիշվիլին, հավելելով, թե դատախազները որոշում կընդունեն՝ հիմնվելով քննության վրա, և դրա շարժառիթները քաղաքական չեն լինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG