Մատչելիության հղումներ

6 զոհված, 20 վիրավոր Վոլգոգրադում ավտոբուսի պայթյունի հետևանքով


Ավտոբուսի պայթյունը Վոլգոգրադում, 21-ը հոկտեմբերի, 2013թ․

Ավտոբուսի պայթյունը Վոլգոգրադում, 21-ը հոկտեմբերի, 2013թ․

Վերջին տվյալներով՝ 6 մարդ զոհվել, 20 մարդ վիրավորվել է Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Վիրավորներից յոթի վիճակը գնահատվում է որպես ծանր, «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը փոխանցել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Վոլգոգրադի մարզի գլխավոր վարչությունից:

Ռուսաստանյան գործակալությանը իրավապահ մարմիններից հայտնել են, որ ըստ նախնական տեղեկատվության՝ ավտոբուսում գործել է առայժմ չպարզված պայթուցիկ սարք, և որպես վարկածներից մեկը կարող է դիտարկվել ահաբեկչությունը:

Ազգային հակաահաբեկչական կոմիտեում ևս հաստատել են, որ գործել է պայթուցիկ սարք:

Ի սկզբանե չի բացառվել նաև գազային սարքավորման պայթյունի վարկածը, սակայն ոստիկանությունը այն հաստատող տվյալների չի տիրապետում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG