Մատչելիության հղումներ

logo-print

Սեյրան Օհանյանը մեկնել է Բրյուսել


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը այսօր մեկնել է Բելգիա` մասնակցելու հոկտեմբերի 22-23-ը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք՝ Աֆղանստանում և Կոսովոյում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հերթական նիստերին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նախատեսված են Սեյրան Օհանյանի առանձնազրույցներ գործընկեր երկրների պաշտպանության նախարարների և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG