Մատչելիության հղումներ

logo-print

Սևանում իշխանի պաշարների վերականգնման ծրագիր կմշակվի


Սևանա լիճը

Սևանա լիճը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր կարգադրություն է ստորագրել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ ստեղծելու մասին:

Խորհուրդը նախագահելու է պետության ղեկավարի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, խորհրդում ընդգրկված են Հայաստանի բնապահպանության, գյուղատնտեսության նախարարները, էկոնոմիկայի, ֆինանսների փոխնախարարները, Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահը, Գեղարքունիքի մարզպետը, «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ընկերության ներկայացուցիչը:

Խորհուրդը գործելու է հասարակական կարգով: Այն մեկամսյա ժամկետում պետք է ամփոփի Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի և ամառային իշխան) պոպուլյացիաների վերականգնման փորձնական ծրագրի արդյունքները, մշակի և կառավարության քննարկմանը ներկայացնի Սևանում իշխանի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG