Գյումրիի մարզային գրադարանի ֆոնդը փրկված է նորակառույց շենքի հաշվին
Գյումրիի գրադարանների մեծ մասը երկրաշարժից 25 տարի անց դեռ գործում են տնակներում։ Մարզային գրադարանը, սակայն, շենքի խնդիր այլևս չունի։ Մշակույթի նախարարության եւ ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակի և Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ կառուցված շենքում ավելի ապահով է գրադարանի ֆոնդը, համոզված են պատասխանատուները։