Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիևը երրորդ անգամ է ստանձնում Ադրբեջանի նախագահի պաշտոնը


Շաբաթ օրը երկրի խորհրդարանում տեղի է ունեցել երդմնակալության հանդիսավոր արարողություն և Իլհամ Ալիևը երրորդ անգամ է ստանձնել Ադրբեջանի նախագահի պաշտոնը:

Հոկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների պաշտոնական արդյունքներով, Ալիևը վերընտրվել է ստանալով քվեների 85 տոկոսը: Ադրբեջանական միացյալ ընդդիմության թեկնածուն՝ Ջամիլ Հասանլին, ստացել էր քվեները ընդամենը 5 տոկոսը:

ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը, գնահատելով հոկտեմբերի 9-ի ընտրությունները, հայտարարել էր, թե դրանք ուղեկցվել են մարդու հիմնարար իրավունքների մի շարք խախտումներով, հավաքների և խոսքի ազատությունը ոտնահարվել է, թեկնածուների համար հավասար պայմաններ չեն ապահովվել, միջամտություն է կատարվել ընտրական գործընթացում, նախընտրական քարոզարշավը խաթարվել է որոշ թեկնածուների նկատմամբ առաջադրված մեղադրանքերով և ընտրողների ահաբեկումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG