Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր մի շարք նշանակումներ և ազատումներ է կատարել։

Մասնավորապես, կառավարության կայքէջում տեղադրված տեղեկության համաձայն՝ վարչապետի որոշմամբ Գագիկ Գագյանն ազատվել է կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։

Արամ Բադալյանն ազատվել է կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից և վարչապետի մեկ այլ որոշմամբ նշանակվել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ։

Տիգրան Գևորգյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG