Մատչելիության հղումներ

ՊՆ նախնական տվյալներով՝ զինծառայող է ինքնասպան եղել


ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտավարական դաշտում ժամկետային զինծառայող, շարքային Ռուբեն Էդուարդի Դավթյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է հրազենային վիրավորում: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Դավթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է ՊՆ տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG