Մատչելիության հղումներ

Հայերենը կընդգրկվի Ռուսաստանի կրթական ծրագրերում


Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ

Հայաստանում ռուսական գիմնազիայի նախագիծն արդեն պատրաստ է, և ներկայումս ընթանում են համաձայնագրի շուրջ քննարկումները: Այդ մասին ասել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ Երևանում անցկացվող Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի շրջանակում հանդիպելով Ռուսաստանի կրթության և գիտության փոխնախարար Ալեքսանդր Կլիմովի հետ:

Նախարարը անդրադարձել է Ռուսաստանի` հայերով խիտ բնակեցված մի շարք շրջանների պետական դպրոցներում հայոց լեզվի ուսուցում կազմակերպելու հնարավորությանը, նշելով, որ Մոսկվայում բնակվող հայերը ցանկություն են հայտնում, որպեսզի իրենց երեխաները հնարավորություն ունենան սովորել հայերեն:

Հայաստանի կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, Ալեքսանդր Կլիմովը, իր հերթին, կարևորել է Ռուսաստանի դպրոցներում հայոց լեզվի ուսուցում կազմակերպելու նախագծի իրականացումը՝ արտահայտելով նախարարության պատրաստակամությունը: Նրա խոսքով` Ռուսաստանում ընդունված կրթական ստանդարտները թույլ են տալիս ինչպես հիմնական դպրոցում, այնպես էլ նախադպրոցական հաստատություններում իրականացնել օտարալեզու դասընթացներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG