Մատչելիության հղումներ

logo-print

Յանուկովիչը խոստումներ է տալիս Տիմոշենկոյի առնչությամբ


Յուլիա Տիմոշենկոն ժամանում է Կիևի դատարան՝ իր գործով լսումներին, արխիվ

Յուլիա Տիմոշենկոն ժամանում է Կիևի դատարան՝ իր գործով լսումներին, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ասել է, որ կստորագրի օրինագիծը, որը հնարավորություն կընձեռի երկրի նախկին վարչապետ, այժմ անազատության մեջ գտնվող Յուլիա Տիմոշենկոյին բուժվել արտերկրում:

«Իհարկե, եթե Գերագույն ռադան հավանության արժանացնի այդ օրինագիծը, ապա ես կստորագրեմ այն», - հավաստիացրել է Ուկրաինայի նախագահը:

Տիմոշենկոն 2011 թվականին 7 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի հետ գազի պայմանագրի հետ կապված պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով: Նախկին վարչապետը, սակայն, հերքում է այդ մեղադրանքը և պնդում, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG