Մատչելիության հղումներ

Արթիկում և Գյումրիում 3 բալլ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 19.05-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում՝ Գյումրի քաղաքից 11կմ արևմուտք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալլ: Երկրաշարժը զգացվել է Արթիկ և Գյումրի քաղաքներում 3 բալլ ուժգնությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG