Մատչելիության հղումներ

logo-print

Դավիթ Հարությունյանի քաղաքական գնահատականը «ծայրահեղ բացասական է»


Իր կուսակից պատգամավորների կողմից Զարուհի Փոստանջյանի վիրավորելու ու հայհոյելու կապակցությամբ Դավիթ Հարությունյանի քաղաքական գնահատականը «ծայրահեղ բացասական է»:

ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահի տեղակալը, սակայն, չցանկացավ գնահատել, թե արդյո՞ք խախտել են Գալուստ Սահակյանը, Առաքել Մովսիսյանն ու իշխող քաղաքական ուժի մի քանի այլ պատգամավորներ էթիկայի կանոնները:

«Դա պետք է արժանի լինի քաղաքական գնահատականի: Ես ունեմ իմ քաղաքական գնահատականը. այն ծայրահեղ բացասական է: Եվ կարող են սրան հետևել քաղաքական քայլեր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում ասաց Հարությունյանը` շարունակելով. - «[Իսկ] Էթիկայի հանձնաժողովը քննում է միայն այն հարցը, որի վերաբերյալ կա դիմում»:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը (ՀՀԿ) ևս խորհուրդ է տալիս հարցը քննարկել Էթիկայի հանձնաժողովում. - «Եթե որևէ մեկի մոտ էմոցիոնալ ինչ-որ պոռթկումներ են տեղի ունեցել, ապա դրանք շատ կարճ են և շատ հատվածային»:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG