Մատչելիության հղումներ

Նախագահը կարևորում է անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը ԱՊՀ-ում


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում անցկացված ԱՊՀ-ի պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 35-րդ նիստին մասնակցած պատվիրակությունների ղեկավարներին:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստանում արդեն չորրորդ անգամ անցկացվող անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքը և նկատի առնելով ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում անվտանգության ապահովման արդիականությունն ու առաջնահերթությունը, ընդգծել է այդ ուղղությամբ ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Նախագահը նշել է, որ բոլոր ժամանակներում անվտանգությանն սպառնացող դրսևորումների դեմ պայքարի հարցերը մշտապես եղել են պետությունների ուշադրության կենտրոնում, և այդ առումով, նման կառույցների աշխատանքը մշտապես արդիական ու չափազանց կարևոր է:

Հյուրերը ներկայացրել են խորհրդի ծաղկաձորյան նիստում քննարկված հարցերն ու կայացված որոշումները:

Խորհրդի նախագահ, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը խորհրդի աշխատանքը ինչպես նախորդ նիստերի ժամանակ, այնպես էլ Ծաղկաձորում արդյունավետ է համարել՝ նշելով, որ ժամանակակից աշխարհում անվտանգությանն սպառնացող արդի մարտահրավերների՝ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության և բազմաթիվ այլ վտանգավոր երևույթների դեմ պայքարում գործակցությունը խորհրդի շրջանակներում դինամիկ զարգանում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG