Մատչելիության հղումներ

logo-print

Դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից կրակոցների պատճառով


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի ուղղությամբ այսօր նախատեսված ԵԱՀԿ-ի առաքելության պլանային դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով: Այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ կրակոցներն արձանագրվել են երկու կողմերի դիտարկման խմբերի կողմից:

ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ով գլխավորել է դիտարկման առաքելությունը հակառակ կողմից, անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշում է ընդունել դադարեցնել դիտարկումը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, հայկական կողմին է մեղադրում դիտարկման մեկնարկից առաջ հրադադարը խախտելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG