Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Զեյնալովի հարցով նոտա է հղել Ռուսաստանին


Օրհան Զեյնալովը մոսկովյան մեկուսարանում, 15-ը հոկտեմբերի, 2013թ․

Օրհան Զեյնալովը մոսկովյան մեկուսարանում, 15-ը հոկտեմբերի, 2013թ․

Ադրբեջանը երեկ նոտա է հղել Ռուսաստանի արտգործնախարարությանը՝ պահանջելով Մոսկվայի Բիրյուլևո շրջանում կատարված սպանության համար կասկածվող ադրբեջանցի Օրհան Զեյնալովին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորություն ընձեռել: Այդ մասին APA լրատվական գործակալությանը փոխանցել են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունից:

Ադրբեջանական կողմը պահանջում է, որպեսզի Զեյնալովի մոտ թողնեն փաստաբանների, իսկ եթե անհրաժեշտություն կա՝ նաև թարգմանչի, ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաալիքի եթերում ասել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին:

Օրհան Զեյնալովի նկատմամբ մոսկովյան դատարանը այսօր խափանման միջոց է ընտրել կալանքը: APA-ի փոխանցմամբ՝ 31-ամյա ադրբեջանցին դատարանում հայտարարել է, որ սպանություն չի կատարել: Նա պնդել է, որ քննիչներին ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել ֆիզիկական ճնշման տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG