Մատչելիության հղումներ

Հայաստանը՝ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի 38-րդ տեղում


Իտալիա - Հայաստան խաղը Նեապոլում, 15-ը հոկտեմբերի, 2013թ․

Իտալիա - Հայաստան խաղը Նեապոլում, 15-ը հոկտեմբերի, 2013թ․

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների հոկտեմբերի վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանի թիմը նախորդ ամսվա համեմատ բարձրացել է 17 տեղով՝ 687 միավորով հանգրվանելով 38-րդ հորիզոնականում:

Աղյուսակում Հայաստանից ետ են բոլոր հարևան երկրների հավաքականները․ Թուրքիան զբաղեցնում է 40-րդ հորիզոնականը, Իրանը՝ 49-րդ, Ադրբեջանը՝ 88-րդ, և Վրաստանը՝ 100-րդ տեղում են:

Աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան, որին հաջորդում է Գերմանիան, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Արգենտինան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG