Մատչելիության հղումներ

Սահմանագոտում ականի պայթյունից հայ սպա է զոհվել, երեք զինծառայող վիրավորվել է


Հայ զինվորը մարտական դիրքերում, արխիվ

Հայ զինվորը մարտական դիրքերում, արխիվ

Երեկ ժամը 20:30-ի սահմաններում Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասի հսկողության տարածքում մարտական խնդիր իրականացնելիս մահացու ականապայթյունային վիրավորում է ստացել պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գևորգ Մնացականյանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ տարբեր աստիճանի վնասվածքներով Երևանի կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ են տեղափոխվել ավագ լեյտենանտ Գարուշ Համբարձումյանը, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Հակոբյանը և պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Հարությունյանը: Համբարձումյանի և Հարությունյանի վիճակը գնահատվում է որպես միջին ծանրության, Հակոբյանինը՝ բավարար:

Կատարվում է հետաքննություն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում իր պարտքը կատարելիս հերոսաբար զոհված կապիտան Գևորգ Գագիկի Մնացականյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Գևորգ Մնացականյանը 25 տարեկան էր, ծառայում էր 2005 թվականից, զորակոչված էր Գավառի զինկոմիսարիատից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG