Մատչելիության հղումներ

Մոսկվայում ադրբեջանցի է սպանվել


Անկարգությունները Բիրյուլևոյում, 13-ը հոկտեմբերի, 2013թ․

Անկարգությունները Բիրյուլևոյում, 13-ը հոկտեմբերի, 2013թ․

Մոսկովյան Իզմայլովո թաղամասում երեկ ադրբեջանցի է սպանվել:

Ինչպես ադրբեջանական APA լրատվական գործակալությանը փոխանցել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչությունից, Ադրբեջանի 27-ամյա քաղաքացի Ռուսլան Ղարախանլիի դիակը՝ դանակով հասցված բազմաթիվ վերքերով, հայտնաբերվել է Իզմայլովոյի առևտրի կենտրոնի հարևանությամբ:

Հաղորդվում է, որ ադրբեջանցուն նախ ծեծել են բութ առարկայով, ապա՝ սպանել ծակող-կտրող առարկայով:

Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, իրականացվում է քննություն:

Սա արդեն երկրորդ արտասահմանցու սպանությունն է Ռուսաստանի մայրաքաղաքում այս օրերին. դրանից մեկ օր առաջ 51-ամյա ուզբեկ տղամարդ է սպանվել Մոսկվայի Բիրյուլևո թաղամասում:

Հիշեցնենք, Բիրյուլևոն այն թաղամասն է, որտեղ օրեր առաջ զանգվածային անկարգություններ տեղի ունեցան միգրանտների դեմ կարգախոսներով: Անկարգությունները հաջորդեցին ռուս երիտասարդի սպանությանը, որի համար երկու օր առաջ ձերբակալվել է 31-ամյա ադրբեջանցի Օրհան Զեյնալովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG